Կանաչ iPhone-ները՝ կանաչ օպերատորի խանութներում ապառիկի լավագույն պայմաններով

Կանաչ iPhone-ները՝ կանաչ օպերատորի խանութներում ապառիկի լավագույն պայմաններով

29/03/2022

«Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում Apple ընկերության արտադրանքը գնահատողների համար մեկնարկել է iPhone 13 Pro «ալպիական կանաչ» սմարթֆոնների վաճառքը՝ ապառիկի լավագույն պայմաններով:

Ըստ Apple ընկերության, iPhone 13 սմարթֆոնները պատրաստված են այսպես կոչված «օդատիեզերական կարգի ալյումինից», մինչդեռ iPhone 13 Pro-ն՝ «վիրաբուժական կարգի չժանգոտվող պողպատից»: Գնորդը կնկատի, որ iPhone 13-ն ունի փայլեցված ալյումինե, մինչդեռ iPhone 13 Pro-ն՝ փայլուն չժանգոտվող մակերևույթ:

Ավելին, iPhone 13 Pro-ն օժտված է Apple-ի ProRes 4K որակի՝ մինչև 30 կադր/վրկ արագությամբ տեսագրման հնարավորությամբ: Այս հատկությունը հատկապես կգոհացնի պրոֆեսիոնալ տեսանկարահանողներին: Ինչպես վստահեցնում են Apple-ում,  iPhone 13 մոդելներն արտադրելիս օգտագործվել են այնպիսի նյութեր, որոնք նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:

«Մենք շարունակում ենք համալրել մեր ունեցած տեսականին այսօր ամբողջ աշխարհում հայտնի նորագույն գաջեթներով և սմարթֆոններով: Հիշեցնենք նաև, որ մինչև ապրիլի 7-ը ցանկացած սմարթֆոն ձեռք բերելու դեպքում գնորդները  կստանան Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանով տրամադրվում է 200 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա զանգելու համար, 6 ԳԲ շարժական ինտերնետի ծավալ, ինչպես նաև ավելի քան 18 հայտնի հավելվածներից անվճար օգտվելու հնարավորություն: Այդ հավելվածներից են, մասնավորապես, WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Skype-ը, Zoom-ը, Duolingo-ն, Microsoft Teams-ը և Google Meet-ը։

Հավելենք, որ iPhone սմարթֆոնների համար գործում են ապառիկի լավագույն պայմանները. առաջին 12 ամսվա համար՝ 0% կանխավճար, 0% տարեկան տոկոսադրույք և 0% սպասարկման վճարի հնարավորություն։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: