Ucom շարժական ինտերնետի uGo 5500, uGo 7500 և uBox 12500-ի նոր բաժանորդները կստանան 2 անգամ շատ ինտերնետ

Ucom շարժական ինտերնետի uGo 5500, uGo 7500 և uBox 12500-ի նոր բաժանորդները կստանան 2 անգամ շատ ինտերնետ

20/08/2021

Մինչև սեպտեմբերի 30-ը հատուկ առաջարկի շրջանակներում Ucom շարժական ինտերնետի uGo 5500, uGo 7500 և uBox 12500 հետվճարային սակագնային պլանների բոլոր նոր բաժանորդները կստանան կրկնակի ծավալով գիգաբայթեր, ինչպես նաև լրացուցիչ 30 ԳԲ ինտերնետ յուրաքանչյուր ամսվա 20-ին: Մասնավորապես, uGo 5500 սակագնային պլանի բաժանորդները կստանան 80+30 ԳԲ՝ նախկին 40+30 ԳԲ փոխարեն, uGo 7500-ով՝ 140+30 ԳԲ՝ նախկին 70+30 ԳԲ փոխարեն, ինչպես նաև uBox 12500-ով կստանան 200+30 ԳԲ՝ նախկին 100+30 ԳԲ փոխարեն:

«Այս առաջարկից օգտվելու համար որևէ պարտավորություն կնքելու անհրաժեշտություն չկա, պետք է ընդամենն անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից մեկը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ կրկնապատկված գիգաբայթերը կտրամադրվեն յուրաքանչյուր ամիս, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: