Ucom-ի բաժանորդները կօգտվեն ռոմինգից 1 ՄԲ սկսած 4.4 դրամից  սակագնով

Ucom-ի բաժանորդները կօգտվեն ռոմինգից 1 ՄԲ սկսած 4.4 դրամից սակագնով

17/08/2021

Օգոստոսի 16-ից Ucom շարժական կապի բաժանորդները Եվրոպա՝ Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա կամ այլ հայտնի ծովափնյա երկրներ՝ Վրաստան, Եգիպտոս կամ ԱՄԷ մեկնելիս կարող են ակտիվացնել Ucom-ի «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներից մեկը և վայելել ռոմինգի ավելի մատչելի ինտերնետ սակագինը` 1 ՄԲ սկսած 4.4 դրամից, ընդ որում՝ 50-ից ավելի երկրում: 2 նոր ինտերնետ փաթեթները ներկայացված են 2 ԳԲ և 3 ԳԲ ծավալով, որոնց արժեքները կազմում են համապատասխանաբար 10 500 դրամ և 13 500 դրամ։

«Քանի որ այս շրջանում արտերկիր մեկնող Ucom բաժանորդների թիվն աճում է, մենք կարևորում ենք նրանց՝ մտերիմների հետ մշտական կապի ապահովումը: Այլևս պետք չէ փնտրել Wi-Fi արձակուրդի տպավորություններով կիսվելու համար, քանի որ 50-ից ավելի երկրում հնարավոր է մնալ կապի մեջ հենց Ucom հեռախոսահամարով՝ ակտիվացնելով ռոմինգի նոր փաթեթները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ ռոմինգի ծառայությունն ակտիվացված է, սմարթֆոնի վրա հավաքել *121# և հետևել հրահանգներին։

 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: