Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը միավորել են ուժերը՝  Հայաստանի և Արցախի աշակերտների առաջնորդական հմտությունները զարգացնելու համար

Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը միավորել են ուժերը՝ Հայաստանի և Արցախի աշակերտների առաջնորդական հմտությունները զարգացնելու համար

10/08/2021

Օգոստոսի 1-ից մեկ ամիս ժամկետով Ucom ընկերությունը տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ 550 քարտ Հայաստանից և Արցախից  «Աշակերտների առաջնորդություն» առցանց ճամբարին մասնակցող աշակերտներին: Այս ծրագիրն իրականացվում է «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից: 

«Դպրոցը համալիր միջավայր է. պատերից դուրս, տանը, թե համացանցում մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի մեր երեխաներն առավելագույնս բացահայտեն իրենց տաղադն ու ներուժը: Աշակերտների առաջնորդության առցանց ճամբարը հենց այդ հարթակն է։ Մենք հավատացած ենք, որ մեր համայնքները լի են անսահման հնարավորություններով, և մեր աշակերտներն ունեն դրանք բացահայտելու ողջ կարողությունը։ Մեզ միայն մնում է նրանց ապահովել ճիշտ գործիքակազմով և ուղղորդմամբ։ Սակայն դա մեզ մենակ չի հաջողվի՝ առանց այնպիսի աջակիցների, ինչպիսին է մեր վաղեմի գործընկեր Ucom-ը», - ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։ 

«Շարունակում ենք մեր վստահելի և երկարամյա գործընկեր կազմակերպությանն աջակցել հանրակրթական հնարավորությունների ապահովման գործում: Ուրախ եմ, որ «Աշակերտների առաջնորդություն» առցանց ճամբարի մասնակիցներն ունեն հասանելիություն այս ծրագրի զանազան նյութերին՝ Հայաստանում ամենաարագ շարժական ցանցի միջոցով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ այս դասընթացների արդյունքում աշակերտները կներկայացնեն 120 ծրագիր, որոնք կխթանեն սեփական գյուղի կամ քաղաքի նկատամամբ երեխաների քաղաքացիական պատասխանատվությունը և դրական փոփոխությունները:


Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: