Ucom-ի Level Up բաժանորդներն անսահմանափակ կարող են դիտել uMediaroom շարժական TV-ն

Ucom-ի Level Up բաժանորդներն անսահմանափակ կարող են դիտել uMediaroom շարժական TV-ն

08/07/2021

Այսուհետ Ucom-ի ձայնային ծառայության Level Up կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բոլոր բաժանորդները կարող են առանց մեգաբայթերի սպառման, անսահմանափակ դիտել 55 բազմաժանր հեռուստաալիքների արտադրանքը uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածի միջոցով։ Բացի այդ, uMediaroom-ի միջոցով կարելի է ամենուր և անսահմանափակ հետևել ամռան ամենակարևոր ֆուտբոլային իրադարձության՝ ԵՎՐՈ-2020-ի, բոլոր խաղերին։

«Ներբեռնելով uMediaroom հավելվածը՝ Դուք որպես Level Up-ի բաժանորդ, կարող եք ամենուր, առանց գիգաբայթեր հաշվելու դիտել Ձեր սիրելի հաղորդումները, ֆիլմերը, մուլտերը և այն ամենն, ինչ ցուցադրվում է 55 հեռուստաալիքների եթերում։ Այս առաջարկը հատկապես կհետաքրքրի մեր ֆուտբոլասեր բաժանորդներին, ովքեր այս ամռանը ցանկանում են համատեղել ԵՎՐՈ-2020-ի բոլոր խաղերի դիտումը և, օրինակ, ակտիվ հանգիստը բնության գրկում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Նշենք, որ uMediaroom-ը հասանելի է թե՛ iOS, թե՛ Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար։ Հավելվածի միջոցով հնարավոր է դիտել մինչև 2 օր առաջ հեռարձակված հաղորդումները (catch-up), ստեղծել նախընտրելի ալիքների ցանկ և տեղադրել հիշեցումներ սիրելի հաղորդումների համար։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: