Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom-ը և «Վեգան» հանդես են եկել հատուկ առաջարկով

Ucom-ը և «Վեգան» հանդես են եկել հատուկ առաջարկով

16/02/2021

Երևանի Սեբաստիա 141/5 հասցեում գտնվող «Վեգա» հիպերմարկետում գործում է Ucom-ի նոր տաղավարը, որտեղ հնարավոր է բաժանորդագրվել ընկերության թե՛ շարժական, և թե՛ ֆիքսված բոլոր ծառայություններին, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, կատարել վճարումներ:

Հատուկ առաջարկի շրջանակում Ucom ընկերության ֆիքսված կապի բաժանորդները կստանան 10 000 դրամի նվեր քարտ VEGA ցանկացած խանութից 99 000 դրամ և ավել արժեքի գնում կատարելու դեպքում։ Նվեր քարտը բացառապես VEGA-ում գնումներ կատարելու համար է, իսկ մենեջերը կաջակցի գնման ընթացքն առավել սահուն ու արագ կազմակերպելու գործում։ Նշենք, որ առաջարկից հնարավոր է օգտվել ամսական մեկ անգամ։ Պարզապես գնում կատարելիս անհրաժեշտ է նշել Ucom ֆիքսված կապի բաժանորդ լինելու փաստը։ Հավելենք նաև, որ առաջարկը համատեղելի չէ VEGA-ում գործող այլ առաջարկների հետ:

Իսկ VEGA բոլոր ակտիվ քարտապանները, դառնալով Ucom-ի ֆիքսված կապի uMix կամ uNet ծառայություններից որևէ մեկի նոր բաժանորդ 12 օրացույցային ամսով, 2 ամիս անվճար կօգտվեն դրանից։ Ավելին՝ VEGA Gold և Platinum ակտիվ քարտապանները նաև կստանան Ucom հեռուստատեսային ծառայության 3 թեմատիկ փաթեթներից մեկում ներառված հեռուստաալիքներն առանց հավելյալ վճարի դիտելու հնարավորություն: Գործում է նաև հեռահար արտոնյալ սպասարկման հնարավորությունը 041988687 հեռախոսահամարով: 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: