Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

24/12/2020

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։ Առցանց ապառիկ հնարավոր է ձևակերպել 30 հազար դրամից սկսած ցանկացած սմարթֆոն, գաջեթ, ինքնագնաց, խելացի տան սարքավորում կամ որևէ աքսեսուար ձեռք բերելու համար։ Ինչպես և սովորական սպասարկման սրահ այցելելիս, այնպես էլ Ucom-ի ինտերնետ-խանութում ապառիկի դիմել կարող են 21-60 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Առցանց ապառիկը ձևակերպելուց առաջ իրականացվում է առցանց հարցում, կատարվում է անձնական տվյալների նույնականացում, ինչից հետո բանկային համակարգը վայրկյանների ընթացքում հաստատում կամ մերժում է վարկի տրամադրումը։     

Հավելենք, որ առցանց ապառիկը ձևակերպվում է «Յունիբանկ» ԲԲԸ կողմից, ընդ որում՝ նույն պայմաններով, որոնք գործում են նաև Ucom վաճառքի և սպասարկման կենտրոն այցելելու դեպքում։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: