Արցախցիները 1 ամիս անվճար կօգտվեն u1500 կանխավճարային քարտերից

Արցախցիները 1 ամիս անվճար կօգտվեն u1500 կանխավճարային քարտերից

02/10/2020

Ucom ընկերությունն սկսել է u1500 կանխավճարային սակագնային պլանով SIM-քարտերի տրամադրումն Արցախից եկած մեր հայրենակիցներին։ Արցախցիները 1 ամիս անվճար կօգտվեն նշյալ սակագնային պլանի ներառումներից։

Մասնավորապես, u1500 կանխավճարային սակագնային պլանով բաժանորդները կստանան 150 րոպե դեպի Արցախ և տեղական բոլոր ցանցեր զանգելու համար, 8 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ՝ ամենակարևոր լուրերին տեղեկանալու համար և 150 SMS։ Հավելենք, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ սակագնային պլանի ներառումների վավերականության 30 օրվա ընթացքում Skype, Zoom, Viber,  WhatsApp հավելվածներից օգտվելիս, ինչպես նաև zoom.us, armedu.am, emis.am, kahoot.com և etwinning.net կայքեր այցելելիս ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի:

Տվյալ առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն: Յուրաքանչյուր անձնագրով տրամադրվելու է 1 քարտ:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: