Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom-ը վերանայել է անսահմանափակ ինտերնետի արխիվացված փաթեթներն ու տարբերակները

Ucom-ը վերանայել է անսահմանափակ ինտերնետի արխիվացված փաթեթներն ու տարբերակները

24/08/2020

Ucom ընկերությունը վերանայել է մի շարք արխիվացված սակագնային պլանների համար հասանելի անսահմանափակ ինտերնետի փաթեթներն ու տարբերակները՝ հօգուտ բաժանորդների։ Մասնավորապես՝ Ucom 1500 և Պլյուս ինտերնետ փաթեթներից օգտվող բաժանորդներն այսուհետ միևնույն վճարի դիմաց յուրաքանչյուր ամիս կստանան 5 ԳԲ գերարագ ինտենետի ծավալ նախկին 500 ՄԲ փոխարեն, որն սպառելուց հետո կօգտվեն անսահմանափակ ինտերնետից մինչև 512 կբ/վրկ արագությամբ նախկին մինչև 256 կբ/վրկ փոխարեն։

Բոլոր այն բաժանորդները, ովքեր օգտվում են «Անսահմանափակ ինտերնետ 1 կամ 7 օրով», ինչպես նաև «Անսահմանափակ 3-ը 1-ում՝ 1 կամ 7 օրով» տարբերակներից կօգտվեն շարժական ինտերնետից ավելացված՝ մինչև 512 կբ/վրկ արագությամբ նախկին մինչև 256 կբ/վրկ փոխարեն։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2020թ․ սեպտեմբերի 1-ից հետո` նշյալ փաթեթների ու տարբերակների հաջորդ վերաակտիվացումից սկսած:

Հիշեցնենք, որ հաշվի առնելով երրորդ անձանց կողմից տարատեսակ կայքէջերի միջոցով արխիվացված ծառայություններով SIM-քարտերի վաճառքի դեպքերը, հորդորում ենք զգոն լինել և խուսափել խարդախությանը մասնակցելուց։ Ucom ընկերության որևէ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդային պայմանագիր կնքել անմիջապես Ucom-ի վաճառքի և սպասարկման սրահներից որևէ մեկում։

Շարժական կապի առկա ծառայությունների ամբողջական ցանկին ծանոթանալու և ամենահարմար տարբերակն ընտրելու համար անցե՛ք ucom.am/mobile հղումով։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: