Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom-ը «Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատ» հիմնադրամի լիիրավ անդամ է

Ucom-ը «Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատ» հիմնադրամի լիիրավ անդամ է

20/08/2020

 Օրերս Ucom ընկերությունը հաստատել է «Ֆրանսիա Հայաստան  առևտրաարդյունաբերական պալատ» հիմնադրամին իր անդամակցությունը։ Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը մեկն է աշխարհի 92 երկրներում գործող 123 առևտրաարդյունաբերական պալատներից, հանդիսանում է Բիզնես Ֆրանսի արտոնյալ գործընկեր և ունի բիզնես միջավայրում կարևոր դերակատարում ստանձնած ընկերությունների ցանց, որոնց միասնական նպատակը հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական երկկողմանի հարաբերությունների շարունակական զարգացումն է:

Կառույցի լիիրավ անդամ հանդիսանալով նաև նախորդ տարիներին՝ Ucom ընկերությունը մասնակցել է տասնյակ ցանցային միջոցառումների, սեմինարների, կլոր սեղանների, գաղափարներ ու մտքեր է փոխանակել Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի մյուս անդամների հետ՝ ակտիվ մասնակցություն ունենալով հայ-ֆրանսիական գործարար կապերի հաստատման և ամրապնդման մեջ։

Հավելենք, որ Պալատն աջակցում է ֆրանսիական և հայկական ընկերություններին ՝  տրամադրելով առևտրային ծառայություններ,  խորհրդատվություն, ֆինանսական ռեսուրսների կառավարում, ընձեռնելով անհրաժեշտ գործարար կապեր հաստատելու  լայն հնարավորություններ: Պալատին անդամակցող ընկերությունների թվում են Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Քարֆուրը, Ամունդի ԱԿԲԱ ընկերությունը, Ռենո ավտոարտադրողը, Արարատ» կոնյակի գործարանը, Grant Thornton-ը և մի շարք այլ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: