Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom-ում մեկնարկել է Alcatel 1V նորագույն սմարթֆոնի վաճառքը

Ucom-ում մեկնարկել է Alcatel 1V նորագույն սմարթֆոնի վաճառքը

18/06/2020

Ucom-ը շարունակում է որակյալ սմարթֆոնների լայն տեսականիով ներկայանալ առկա և ապագա բոլոր բաժանորդներին։ Մասնավորապես այսօրվանից ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում հնարավոր է ձեռք բերել նորագույն Alcatel 1V սմարթֆոնը։ Այն շուկային է ներկայացվել 2020 թվականին և հասանելի է սև և ագատե կանաչ երանգներով: 

Alcatel 1V-ն գնորդներին կգոհացնի մեծ՝ 6,22-դյույմանոց և HD+ որակի էկրանով, ինչպես նաև դիմացկուն՝ 4000 մԱ մարտկոցով։ Լուսանկարվելու և ինքնալուսանկարվելու սիրահարները կգնահատեն 13 ՄՊ և 5 ՄՊ հիմնական և 5 ՄՊ երկրորդական տեսախցիկների առկայությունը։ Սմարթֆոնն ունի նաև Google օգնականի համար առանձնացված կոճակ։   

Սմարթֆոնն առանց որևէ պարտավորության հնարավոր է ձեռք բերել ընդամենը 49 900 դրամով, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ։ Ապառիկի դեպքում գնորդները կարող են ձեռք բերել սմարթֆոնն ամսական սկսած  2450 դրամից։ Ավելին, Ucom Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս հետվճարային, ինչպես նաև u Կանխավճարային սակագնային պլաններին միանալու դեպքում, բաժանորդները, սակագնային պլանում ներառված ինտերնետ ծավալի հետ մեկտեղ ամեն ամիս կստանան մինչև 20 ԳԲ հավելյալ ինտերնետ 24 ամիս շարունակ: 

«Մեր բաժանորդները կարող են փորձարկել ու վայելել իրենց սմարթֆոնների բոլոր առավելությունները լավագույն հայկական ցանցում։ Իսկ ցանկացած բյուջեի շրջանակներում որակյալ սմարթֆոններ կարելի է ձեռք բերել ոչ միայն Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, այլև մեր ընկերության ինտերնետ խանութում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։ 

Հավելենք, որ ինտերնետ խանութից գնելու դեպքում առաքումը Երևանում իրականացվում է 1 աշխատանքային, իսկ մարզերում՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: