Ucom-ը համալրում է թափուր աշխատատեղերը՝ ներքին առաջխաղացման և նոր կադրերի ներգրավման միջոցով

Ucom-ը համալրում է թափուր աշխատատեղերը՝ ներքին առաջխաղացման և նոր կադրերի ներգրավման միջոցով

14/05/2020

Մայիսի 14-ի դրությամբ Ucom ընկերության բնականոն աշխատանքն են ապահովում 1160 աշխատակից, ովքեր ի լրումն իրենց պարտականությունների ժամանակավորապես ստանձնել են աշխատանքից ազատված գործընկերների գործառույթները։ Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են տարբեր մասնագիտացում ունեցող 520 աշխատակիցներ, նրանցից շատերի հետընդունման գործընթացը դեռ շարունակվում է։  

«Նախապատվությունը տալով ներքին ռեսուրսին և ապավինելով Ucom-ի աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածությանը՝ բազմաթիվ բաժինների ղեկավարների, ավագ մասնագետների, համակարգողների պաշտոններում աշխատանքը վստահել ենք հենց առկա աշխատակիցներին՝ իրականացնելով ներքին առաջխաղացում։ Բացի այդ, թափուր աշխատատեղերի համալրման համար օրական առնվազն 25 հոգի հարցազրույց են անցնում մարդկային ռեսուրսների կառավարման տնօրինության հետ։ Բիզնես գործընթացների օպտիմալացման արդյունքում անհրաժեշտություն ունենք ներգրավելու ևս 300 մասնագետ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։ 

Հավելենք, որ Ucom-ն աշխատանքային հայտարարություններ է տեղադրում մասնագիտացված կայքերում և շարունակում է ինքնակենսագրականներ ընդունել career@ucom.am էլեկտրոնային փոստի հասցեով։    

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: