Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom TV-ի բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կդիտեն «Ֆիլմերի», «Մանկական» և «Ուսուցողական» թեմատիկ փաթեթների ալիքները

Ucom TV-ի բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կդիտեն «Ֆիլմերի», «Մանկական» և «Ուսուցողական» թեմատիկ փաթեթների ալիքները

04/05/2020

Մինչև մայիսի 14-ը Ucom հեռուստատեսային ծառայության ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կարող են դիտել «Ֆիլմերի», «Մանկական» և «Ուսուցողական» թեմատիկ փաթեթներում ներառված բոլոր հեռուստաալիքները։ Բացառություն են կազմում uTV Box և uTV Box մարզային փաթեթների բաժանորդները:

«Ucom-ն ամեն ինչ անում է բնականոն աշխատանքի շարունակականությունը և մեր բաժանորդների համար առցանց կրթության հնարավորությունն ապահովելու համար։ Մենք կարևորում ենք որակյալ տեսաբովանդակությունը, այդ իսկ պատճառով արտակարգ դրության պայմաններում առաջարկում ենք մասնավորապես երեխաների հետ դիտել մանկական և ուսուցողական ալիքներ առանց որևէ հավելավճարի», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հիշեցնենք նաև, որ uTV-ի տեսավարձույթ  բաժնում (VoD) Ucom-ն ավելացրել է անվճար բաժին, որտեղ ներառված են ընտանեկան, կատակերգական ֆիլմեր և մուլտֆիլմեր փոքրերի համար:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: