Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի և վերադարձել է բնականոն աշխատանքի ռեժիմին

Ucom ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի և վերադարձել է բնականոն աշխատանքի ռեժիմին

29/04/2020

Ս․թ․ ապրիլի 14-ին կայացած տնօրենների խորհրդի նիստի ժամանակ տեղի է ունեցել գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն, և ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը, ով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է որպես «Յուքոմ» ՓԲԸ տնօրեն:

Նշենք, որ «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությունում բաժնետերերի և բաժնետոմսերի քանակական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությունում աշխատակիցների  մի մասը ազատման դիմումներ էին ներկայացրել, սակայն նոր գլխավոր տնօրենի հորդորով նրանց մեծ մասը վերադարձել է աշխատանքային պարտականությունների իրականացմանը։

 «Քաջ գիտակցելով Ucom ընկերության դերը համավարակով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում առաջնահերթ եմ համարում պատշաճ որակի ծառայությունների տրամադրումը թե՛ ֆիքսված, և թե՛ շարժական կապի բաժանորդներին։ Այս պահի դրությամբ ձևավորված բոլոր թափուր աշխատատեղերը կարճ ժամանակահատվածում կհամալրվեն, որպեսզի ընկերությունը  շարունակի իր  բնականոն  գործունեությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հավելենք, որ Արա Սերգեյի Խաչատրյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ Մագիստրոսական աստիճանն ստացել է Մեծ Բրիտանիայիում գտնվող Լոնդոնի Բիզնես դպրոցում (MBA) և ԱՄՆ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Բիզնես դպրոցում (MBA): Մասնագիտական որակավորումներ ունի միջազգային ֆինանսական և կառավարման ինստիտուտներից։ Աշխատել է  միջազգային խորհրդատվական ընկերությունների առանցքային պաշտոններում, իսկ վերջին տարիներին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբում։ Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Հանդիսանում է Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության խորհրդատվական մարմնի անդամ։ Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: