Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom շարժական կապի բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման գործիքներից՝ չվճարելով ինտերնետի համար

Ucom շարժական կապի բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման գործիքներից՝ չվճարելով ինտերնետի համար

08/04/2020

Այսօրվանից մինչև ս.թ. մայիսի 31-ը Ucom-ի շարժական կապի Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս հետվճարային  և u Կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման մի շարք կայքերից ու հավելվածներից՝ չվճարելով օգտագործված ինտերնետի համար։ Դրանք են՝ www.zoom.us կայքը և Zoom հավելվածը, Skype, Viber, WhatsApp հավելվածը, www.armedu.am, etwinning.net, kahoot.org և emis.am կայքերը:

Սա իրականացվում է Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և ԿԳՄՍ նախարարության հետ գործակցության շրջանակում, որը միտված է խթանելու հեռավար ուսուցումը Հայաստանի ողջ տարածքում: 

«Ucom ընկերությունը խիստ կարևորում է որակյալ կրթությունը, իսկ այս օրերին մեր աշխատակիցներից շատերն իրենց կամավորական աջակցությունն են ցուցաբերում մարզերի դպրոցականներին՝ հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման գործընթացում: Տվյալ առաջարկի շնորհիվ, ի դեպ, նույնիսկ u Կանխավճարային 1000 և 1500 սակագնային պլաններից օգտվող բաժանորդներն ընդամենը 1000 կամ 1500 դրամի դիմաց ստանում են առցանց կրթվելու և շփվելու նույնչափ հնարավորություններ, որքան և մյուս սակագնային պլանների բաժանորդները։ Ucom-ը գիտակցում է, որ հիմա առավել քան երբևէ մարդիկ պետք է շարունակեն առցանց կրթվել ու պահպանել իրենց կապը թե՛ մտերիմների, թե՛ գործընկերների հետ, այդ պատճառով է կայացրել այս բաժանորդամետ որոշումը», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշենք նաև, որ Ucom-ի շարժական հեռախոսակապի կանխավճարային SIM քարտերը u Պարզ սակագնային պլանով այս օրերին կարելի է ձեռք բերել «Հայ Մամուլի» բոլոր գործող կրպակներից և Հայփոստի բաժանմունքներից: Քարտը ձեռք բերելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և վճարել 1000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին: Առաջարկից օգտվելու համար հարկավոր է անցում կատարել u Կանխավճարային սակագնային պլաններից մեկին՝ հավաքելով համապատասխան ակտիվացման կոդը. *254# կոդը u1000 սակագնային պլանն ընտրելու համար, *251# կոդը u1500 սակագնային պլանին, *252#՝ u2000, ինչպես նաև *253# կոդը u3000 սակագնային պլանին անցնելու համար: Ի դեպ, քարտն ակտիվացնելուց հետո Ucom-ի ծառայությունները կարելի է կառավարել Ucom հավելվածի և ակտիվացման կոդերի միջոցով: 

Հիշեցնենք նաև, որ Ucom-ի կանխավճարային քարտեր, ինչպես նաև սմարթֆոններ, պլանշետներ և հեռակառավարման վահանակներ կարելի է ձեռք բերել նախևառաջ առցանց՝ Ucom-ի ինտերնետ խանութից:  Առաքումը գործում է Երևան քաղաքում և մի շարք մարզային քաղաքներում:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: