Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
«Յուքոմ» ՍՊԸ-ն հունվարից «Յուքոմ» ՓԲԸ կլինի

«Յուքոմ» ՍՊԸ-ն հունվարից «Յուքոմ» ՓԲԸ կլինի

28/11/2019

Սույնով տեղեկացնում ենք, որ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը 27.11.2019թ.-ին որոշում է կայացրել  ընկերությունը «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորելու մասին: Նշված որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընկերությունում միջազգայնորեն ընդունված արդյունավետ գործող կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման և համապատասխան սկզբունքների կիրառման ապահովման նպատակահարմարությամբ: Կորպորատիվ կառավարման նոր համակարգի ներդրումն ընկերությունում թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել ընկերության կառավարումը, ինչն իր հերթին, անկասկած, իր ազդեցությունը կունենա ընկերության տնտեսական ցուցանիշների վրա:

Գործող օրենսդրության, ինչպես նաև փոխանցման ակտի համաձայն` «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավահաջորդ է հանդիսանալու «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությունը, որին փոխանցվելու են ընկերության գույքը, այլ գույքային իրավունքները և պարտավորությունները:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: