Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Հայտնի են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական ավտանգության հաքաթոնի արդյունքները

Հայտնի են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական ավտանգության հաքաթոնի արդյունքները

01/07/2019

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ռազմավարության «Պետությունը՝ որպես պատվիրատու» (e-Gov) ուղղության աշխատանքների շրջանակում ԱՏՁՄ-ն և միության անդամ ArmSec հիմնադրամը նախաձեռնել են Bug Bounty: e-Gov հաքաթոն՝ բացահայտելու եւ մշակելու ՀՀ-ում գործող պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիություններն ու դրանց լուծման հնարավորությունները:

Bug Bounty: e-Gov հաքաթոնն անցկացվել է «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնում 6 թիմի (շուրջ 30 մասնագետների) մասնակցությամբ եւ տեւել է 20 ժամ:  Պետական համակարգի խոցելիություններ հայտնաբերած լավագույնների եռյակում են NGG, Հայդուկ եւ Bug Hunters թիմերը: Մրցանակային ֆոնդը կազմում է 2000 դոլարին համարժեք դրամ, որը սահմանել են հաքաթոնի աջակիցներ VXSoft եւ Grant Thornton Armenia ընկերությունները: ԱՏՁՄ անդամ` Grant Thornton Armenia ընկերություն ապահովում է նաեւ պրակտիկայի հնարավորություն:

«Սա թերեւս պետության եւ «սպիտակ գլխարկով» հաքերների համագործակցության` համակարգի տեստավորման ու խնդիրների բացահայտման առաջին նախադեպն է այս ձեւաչափով», - նշում է Սամվել Մարտիրոսյանը:

«Ucom ընկերությունը մեծագույն պատրաստակամությամբ է աջակցել e-Gov հաքաթոնի իրականացմանը, որի գաղափարը դեռ տարիներ առաջ էր ձևավորվել հայաստանյան ՏՀՏ համայնքում: Այս կարևոր նախագծում ամբողջական տեխնիկական աջակցությամբ ենք հանդես գալիս` տրամադրելով ամպային լուծումներ, ինտերնետ և այլն», - Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Մենք գտնվում ենք հիբրիդային տիպի պատերազմի պայմաններում եւ կարեւոր է հաղթել մարտի բոլոր դաշտերում՝ այդ թվում տեղեկատվական ազդեցության եւ կիբեռանվտանգության ոլորտներում», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Bug Bounty: e-Gov հաքաթոնի շրջանակում ԱՏՁՄ-ի` ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի` ի դեմս տնօրեն Լևոն Պետրոսյանի միջեւ կնքվել է  Հայաստանի կիբեռանվտանգությունն ապահովելու գործընթացներում համագործակցության մասին հուշագիր:

Նշենք, որ Bug Bounty: e-Gov հաքաթոնը անցկացվել է ԱՏՁՄ-ի եւ ArmSec հիմնադրամի կողմից հունիսի 28-ից 29-ը: Հաքաթոնի աջակիցներն են «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը, Ucom, VXSoft, Grant Thornton Armenia  եւ 1Guard ընկերությունները:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: