Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
uTV Prime՝ նոր անվանում և հավելյալ ալիքներ

uTV Prime՝ նոր անվանում և հավելյալ ալիքներ

21/04/2019

Ucom ընկերության IPTV հեռուստատեսային ծառայության այն բաժանորդները, ովքեր ընտրել են uTV Full Catch Up սակագնային պլանը, այսուհետ կօգտվեն դրանից նոր՝ uTV Prime անվանմամբ։ Ավելին, սակագնային պլանում ներառված 167 ալիքի փոխարեն, որից 28-ը HD հեռուստաալիքներ են, բաժանորդները հնարավորություն կունենան դիտելու 181 ալիքներ, որոնցից 41-ը HD որակով։

«Ucom-ը կարևորում է որակյալ մեդիաբովանդակության տրամադրումը հայաստանյան հեռուստադիտողին։ Բոլոր կինոսերների, երաժշտասերների, մանկական հեռուստաբովանդակություն նախընտրողների, սպորտի սիրահարների, պատմական ու գիտական տեսաբովանդակություն նախընտրող մեր հեռուստադիտողների կարծիքը հաշվի է առնվում այս կամ այն հեռուստաալիքը մեր ցանցում ներառելու ժամանակ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հիշեցնենք նաև, սակագնային պլանի ամսավճարն անփոփոխ է, իսկ «Տեսավարձույթ» (VoD) բաժնում վերջին տարիների հայկական հեռուստաարտադրանքի մեկ էպիզոդի դիտման գինը սահմանվել է 100 դրամ նախկին 200, 250 կամ 300 դրամի փոխարեն։

 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: