Ucom-ը կրկնապատկել է «u  Կանխավճարային» ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը

Ucom-ը կրկնապատկել է «u Կանխավճարային» ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը

17/04/2019

Ucom ընկերությունը վերանայել ու կրկնապատկել է uԿանխավճարային ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը։ Այսուհետ u1000, u1500, u2000 և u3000 կանխավճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդներն ի լրումն Ucom շարժական կապի բոլոր բաժանորդներին անսահմանափակ զանգելու հնարավորությանը կունենան նաև գիգաբայթերի կրկնապատկված ծավալ՝ առցանց հավելվածներից օգտվելու և աշխարհի անցուդարձից տեղեկացված լինելու համար։

Մասնավորապես u1000 սակագնային պլանի բաժանորդները կստանան 2 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 1 ԳԲ փոխարեն, իսկ u1500-ից օգտվողները՝ 3 ԳԲ նախկին 1,5 ԳԲ-ի փոխարեն։ u2000 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կստանան 4 ԳԲ ինտերնետ նախկին 2 ԳԲ փոխարեն և, ինչպես միշտ, 150 րոպե տեղական բոլոր ցանցեր ու Արցախ զանգելու համար։ u3000-ից օգտվողները կվայելեն 6 ԳԲ ծավալով ինտերնետը նախկին 3 ԳԲ փոխարեն ու կստանան 200 րոպե տեղական բոլոր ցանցեր ու Արցախ զանգելու համար։

«Կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները շարժական կապի հայկական շուկայում լրջագույն սեգմենտ են։ Այսօր, երբ աշխարհն անցել է առցանց հաղորդակցմանը, մենք, որպես բաժանորդամետ հայկական ընկերություն, պարտավոր ենք վերանայել մեր բաժանորդներին տրամադրվող ինտերնետի ծավալը և առաջարկել լուծում՝ գին-որակ լավագույն համադրությամբ», - նշել է Ucom ընկերության համահիմանդիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ uԿանխավճարային ծառայության յուրաքանչյուր սակագնային պլանի ներառումները վավեր են 30 օրվա ընթացքում։ Դրանք ամեն անգամ ավտոմատ կվերաակտիվանան 30 օրն ավարտվելուց հետո՝ բաժանորդի հաշվից գանձվող համապատասխան գումարի դիմաց։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: