Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom-ի և «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ղեկավարները մասնակցեցին «Տեխնոլոգիաները հանուն կրթության» քննարկմանը

Ucom-ի և «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ղեկավարները մասնակցեցին «Տեխնոլոգիաները հանուն կրթության» քննարկմանը

22/02/2019

Փետրվարի 19-ին Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովաննիսյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում զրույց անցկացրեցին «Տեխնոլոգիաները հանուն կրթության» խորագրի ներքո։

Բանախոսները կիսվել են կրթության մեջ և աշխատանքում կիրառվող տեխնոլոգիաների կարևորության, ժամանակին համընթաց քայլելու և աշխատանքն ու կրթության գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու իրենց փորձով։ Քննարկմանը մասնակցել են հարյուրից ավելի երիտասարդներ, ապագա և գործող ստարտափերներ, ուսանողներ, տեխնիկական ու կրթական ոլորտների փորձագետներ։

«Ստարտափ հիմնելու համար պետք է ունենալ գաղափար, որին ոչ ոք չի հավատում, և ջանասիրաբար անել ամեն ինչ, որ այն իրականանա», - իր փորձով է կիսվել Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Շատ կարևոր է թիմը, որի հետ աշխատում ես՝ նույն ուղղությամբ նայելու, իրար մտքերը և ասելիքը ճշգրիտ հասկանալու, նույն կրթական մակարդակում գտնվելու, ինքնակրթվելու, փոփոխվող միջավայրում արագ կողմնորոշվելու կարողություններով օժտված, լավ իմաստով «գժերի» թիմը», - անկեղծացել է նա։

«Կրթական ոլորտը  տարբեր է իր սպեցիֆիկայով՝ այստեղ շատ բաներ պահանջում են ավելի համակարգային մոտեցում։ Բայց այս մի քանի տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ որքան նորարար եւ տեխնոլոգիաներով հագեցած լինեն մեր գործողությունները, այնքան արագ մենք կկարողանանք հասնել աշխարհի սրընթաց զարգացմանը։ Մեր երեխաներին պետք է հենց դպրոցից սովորեցնել ինչպես կիրառել տեխնոլոգիները հանուն կրթական գերազանցության, որ աղբյուրներից օգտվել, ինչպես մասնագիտական ու այլ օգտակար գրականություն որոնել», - նշել է «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովաննիսյանը։  

Հավելենք, որ զրույցների այդ շարքը մեկնարկել էր դեռ նախորդ տարի՝ մարզային դպրոցներ այցելությունների ժամանակ և շարունակական բնույթ է ունենալու։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: