Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom-ի բաժանորդներն անվճար կդիտեն «Հին արքաներ» պատմական դրաման

Ucom-ի բաժանորդներն անվճար կդիտեն «Հին արքաներ» պատմական դրաման

15/02/2019

Այսուհետ Ucom հեռուստատեսության բաժանորդները կարող են «Տեսավարձույթ» բաժնում անվճար դիտել «Հին արքաներ» պատմական դրամայի 24 մասերը, որն առաջին անգամ 2016թ․ հեռարձակվել է բացառապես Ucom ցանցում ցուցադրվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում։ Նախաքրիստոնեական դարաշրջանում ծավալվող պատմությունը ցուցադրվել է նաև 2018 թվականին Արմենիա հեռուստաալիքի եթերում։

«Հավատարիմ լինելով հայկական որակյալ հեռուստաարտադրանքի ստեղծմանն ու առաջխաղացմանն աջակցելու գաղափարին՝ Ucom-ը նաև նվազեցրել է հատուկ Արմենիա Պրեմիում հեռուստադիտողների համար ստեղծված տեսաբովանդակության թվով 11 նախագծերի դիտման գինը։ Այժմ «Տեսավարձույթ» բաժնում վերջին տարիների հայկական հեռուստաարտադրանքի մեկ էպիզոդի դիտման գինը սահմանվել է 100 դրամ նախկին 200, 250 կամ 300 դրամի փոխարեն», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշենք, որ Ucom-ի բաժանորդները կարող են 100 դրամով դիտել մասնավորապես «Միլիոնը թակարդում», «Նվագախմբի երեխաները», «Հետհաշվարկ», «SOS. փրկենք մեր հոգիները», «Stand Up» (1 և 2-րդ եթերաշրջան), «Թունավոր սեր», «Դեպի երազանք», «Ես տեսնում եմ», «Ցանկալի փեսացուն», «Մենչ չելենջ» և «Գնված երջանկություն» նախագծերի յուրաքանչյուր էպիզոդը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: