Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom-ը գործարկեց uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի տարբերակը

Ucom-ը գործարկեց uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի տարբերակը

25/01/2019

Այսօր Ucom ընկերությունը գործարկեց uMediaRoom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի՝ 3․0 տարբերակը iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Այսուհետ iOS/Android սմարթֆոն ունեցող ցանկացած օգտատեր հնարավորություն ունի ալիքների բաժանորդագրություն գնելու անմիջապես uMediaroom հավելվածից։ Գործարքն առայժմ իրականացվում է միայն Հայաստանում՝ ներհավելվածային գնումների սխեմայով  (in-app purchases):

Նշենք, որ Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների օգտատերերը, ներբեռնելով uMediaroom հավելվածը Google Play Store-ից կամ App Store-ից, կվայելեն 80-ից ավելի բարձրորակ ալիքների հեռուստաբովանդակությունը, Catch-up հնարավորության շնորհիվ բաց չեն թողնի մինչև 2 օր առաջ հեռարձակված հաղորդումները, կկարողանան ստեղծել նախընտրելի ալիքների ցանկ և հիշեցումներ տեղադրել սիրելի հաղորդումների համար։ 3․0 թարմացման ընթացքում իրականացվել են նաև iPhone X/Xs-ի հետ համատեղելիության բարելավումներ։

«Առաջարկվող Basic (20 ալիք), Standard (55 ալիք) և Premium (83 ալիք) սակագնային պլաններից որևէ մեկին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է բացել հավելվածը, սեղմել «Գրանցվել» կոճակը, իսկ այնուհետև՝ «Ստեղծել հաշիվ» կոճակը: Հավելվածում հաշիվը հաջողությամբ գրանցելուց հետո միայն հնարավոր կլինի ձեռք բերել որևէ սակագնային պլան, որը ցանկացած ժամանակ կարելի է փոխարինել ավելի բարձր կամ ցածր ամսավճարով», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հիշեցնենք, որ հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store-ից՝ goo.gl/HxqjHT հղումով ու Google Play-ից՝ goo.gl/ZofBxU հղումով: 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: