WebTV-ն IPTV-ում․ «Ազատությունը» վերահեռարձակվում է Ucom-ի հեռուստատեսային ցանցում

WebTV-ն IPTV-ում․ «Ազատությունը» վերահեռարձակվում է Ucom-ի հեռուստատեսային ցանցում

21/12/2018

Ucom հեռուստատեսային ցանցի uTV և uTV Box բաժանորդները հնարավորություն ունեն առանձին ալիքով հետևելու «Ազատություն» ռադիոկայանի առցանց հեռուստաեթերին։ «Ազատության» լրագրողների կողմից ներկայացվող տեղական և միջազգային լուրերը, օրվա կարևորագույն իրադարձությունների մասին ռեպորտաժները, մեկնաբանությունները, հարցազրույցներն այսուհետ հասանելի են Ucom ցանցում՝ 222-րդ հեռուստաալիքով։

«Հաշվի առնելով Ucom-ի տեխնիկական հնարավորությունները և մեր բաժանորդների մեծագույն հետաքրքրվածությունը հենց «Ազատության» բովանդակության նկատմամբ, այսպիսի նորարարական լուծում մտածեցինք՝ Հայաստանում առաջին անգամ ընդգրկելով առցանց հեռուստաեթերը IPTV-ում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ «Ազատության» առցանց եթերը հասանելի է նաև uMediaroom շարժական հեռուստատեսության բաժանորդներին։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: