Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
Ucom-ը հանդես է եկել uTV Box հեռուստատեսային առաջարկով

Ucom-ը հանդես է եկել uTV Box հեռուստատեսային առաջարկով

27/11/2018

Ucom-ը հանդես է եկել ОТТ հեռուստատեսության uTV Box Մարզային և uTV Box բոլորի համար նախատեսված առաջարկով, որի շրջանակներում Հայաստանի այն մարզերի կամ այլ բնակավայրերի բնակիչները, ովքեր չունեն Ucom-ի ֆիքսված ինտերնետի հասանելիություն, կարող են այնուամենայնիվ վայելել Ucom-ի ցանցի հեռուստատեսային ալիքները։ Մասնավորապես՝ Հայաստանի մարզերի բնակիչները, բաժանորդագրվելով uTV Box Մարզային ծառայությանը 12 ամսով, կարող են դիտել 70 ալիք ընդամենը 2700 դրամ ամսավճարի դիմաց: Ծառայությունից օգտվելու համար սարքը տրամադրվում է առանց որևէ վճարի և այն կարելի է ինքնուրույն տեղադրել: 

«Բաժանորդները կունենան երկու օրվա Catch-Up-ի հնարավորություն և կկարողանան օգտվել uTV Box ծառայությունից, եթե օգտագործման վայրում առկա է առնվազն 3 Մբ/վրկ արագությամբ ինտերնետ։ Ավելին, Ucom-ի ֆիքսված ինտերնետի առկա և նոր բաժանորդները կարող են միանալ uTV Box-ին՝ տանը երկրորդ հեռուստացույցի խնդիրը հեշտությամբ ու մատչելի կերպով լուծելու համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բոլոր այն հեռուստադիտողները, ովքեր կցանկական օգտվել uTV Box-ից երկրորդ հեռուստացույց ունենալու համար, կամ էլ եթե բնակվում են Երևանում, սակայն չունեն Ucom-ի ֆիքսված կապի հնարավորություն, կարող են բաժանորդագրվել uTV Box ծառայությանը 12 ամսով և ամսական ընդամենը 4000 դրամով վայելել 82 հեռուստաալիք։ Հավելենք, որ տվյալ դեպքում բաժանորդները հնարավորություն կունենան կառավարելու եթերը և դիտելու Արմենիա Պրեմիում մասնագիտացված հեռուստաալիքները:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: