Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

23/11/2018

Ucom ընկերությունը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Գործակցությունն իրականացվելու է «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո։

«Այս գործակցությունը հնարավոր է դարձել՝ հաշվի առնելով ժամանակի մարտահրավերներին արձագանքելու և նորարարություններին հետևելու անհրաժեշտությունը։ Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է որակյալ կրթության մատչելիության բարձրացմանը և որ հանրակրթական համակարգում ներդրումները հնարավորություն կտան հեռանկարային առումով Հայաստանը դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի առաջատար երկրներից մեկը», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Մենք ջանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ մեր ծրագրի մասնակիցները կունենան լայն հնարավորություններ իրականացնելու իրենց նորարարական նախագծերը՝ կիրառելով դրանք սեփական դասասենյակներում։ Համոզված ենք, որ այս համագործակցությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ՝ նպաստելով աշակերտների շրջանում ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը», - ասել է «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովhաննիսյանը։

Երկու կազմակերպությունները շարունակաբար համատեղ ծրագրեր են կյանքի կոչել, մասնավորապես՝ Բագարանում բացված «Արմաթ» լաբորատորիայի նախագիծը, նաև իրականացրել են համատեղ միջոցառումներ։ Ստորագրված հուշագրի նպատակն է համատեղել Ucom ընկերության և «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամի ջանքերը՝ հանրակրթության բնագավառում նորարար տեխնոլոգիաների ներդրման և համապատասխան մասնագետների ներգրավման ուղղությամբ։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: