Փոփոխություն uTV հեռուստաալիքների ցանկում

Փոփոխություն uTV հեռուստաալիքների ցանկում

27/10/2018

2018թ. նոյեմբերի 1-ից իրավատիրոջ պահանջով «Ucom» ընկերության հեռուստատեսային ցանցում կդադարեցվի բաց եթերի տարբերակով Հայաստանի հեռուստադիտողներին հասանելի «Շանթ» հեռուստաալիքի վերահեռարձակումը։

Մշտապես ջանալով հեռուստատեսային ծառայության նվազագույն սակագնային փաթեթներում ընդգրկել բոլոր հայկական և արտասահմանյան հանրային հեռուստաալիքները՝ Ucom ընկերությունն սկզբունքորեն նախընտրում է չխախտել գին-որակ-բովանդակություն համաչափությունը: Հաշվի առնելով վերոնշյալ պահանջը՝ Ucom ընկերությունն ստիպված է դադարեցնել «Շանթ» հեռուստաալիքի վերահեռարձակումն անորոշ ժամկետով։ Հավելենք, որ Ucom-ը պատրաստ է վերսկսել նշյալ ալիքի վերահեռարձակումը հայկական ալիքների շարքում իրավատիրոջ ցանկության դեպքում` ինչպես դա եղել է տարիներ շարունակ։  

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: