Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
Ucom-ի հովանավորությամբ ՀԱՊՀ-ում կայացավ «Տեխնոշաբաթ»-ը, հայտնի է հաղթող թիմը

Ucom-ի հովանավորությամբ ՀԱՊՀ-ում կայացավ «Տեխնոշաբաթ»-ը, հայտնի է հաղթող թիմը

24/10/2018

Ucom-ի հովանավորությամբ կայացավ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների նախաձեռնությամբ կազմակերպած «Տեխնոշաբաթը», որը նվիրված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին։

«Տեխնոշաբաթի» մասնակիցները պետք է ձևավորեին իրենց թիմերը՝ կազմված 2-5 հոգուց և Նորարարական գաղափարների մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ ներկայացնեին։ Թիմի հետ աշխատելու ընթացքում ուսանողները մասնագիտական խորհրդատվության հնարավորություն են ունեցել, որպեսզի զարգացնեն իրենց գաղափարները, ներկայացնեն փորձառու ժյուրիին և կարողանան ներգրավել պոտենցիալ ներդրողին։ Արդյունքում հաղթող է ճանաչվել SFA թիմն՝ իր nvestigetoRobot փակ տարածությունները հետախուզող ռոբոտով, և ստացել է Ucom ընկերության կողմից սահմանված հատուկ մրցանակը։ Երկրորդ տեղում է Three Smart թիմը՝ Cartbot ավտոմատացված սայլակով, որը նախատեսված է օդակայաններում, մեծ մոլերում և խանութներում մարդկանց բեռներն առանց միջամտության տեղափոխելու համար և երրորդ տեղում է GGT թիմը՝ մարտկոցների կյանքը երկարացնող միջոցով։

«Որպես Պոլիտեխնիկի շրջանավարտ և տեխնոլոգիապես նորարար ընկերության համահիմնադիր անմասն չեմ կարող մնալ Հայաստանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկի զարգացմանը նպաստող այս միջոցառումից։ Ucom-ի կորպորատիվ սոցիալական պատասպանատվության շրջանակներում աշխատում ենք այնպիսի ծրագրերի աջակցել, որոնք հիմք են դնում ինժեներների նորագույն սերնդի ձևավորմանը, նրանց մասնագիտական զարգացմանն ու կարիերայի աճին», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 15-22-ը ուսանողները հնարավորություն ունեին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում այցելել և ծանոթանալ համալսարանում առկա ենթակառուցվածքներին, մասնակցել ինժեներական նախագծերի ցուցահանդեսին, դառնալ նորարարական գաղափարների մրցույթի մասնակից և առաջարկել իրենց ինովատիվ գաղափարները։

Այս ամենն ուղեկցվել է վարպետաց դասընթացներով, սեմինարներով, հետաքրքրիր հանդիպում-քննարկումներով։ Ձեռներեցության օրվա շրջանակներում ուսանողներին հնարավորություն է ընձեռվել հանդիպելու ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, հիմնադիր տնօրենների հետ և ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: