Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
Ucom-ի ղեկավար անձնակազմն սպասարկման կենտրոններում է

Ucom-ի ղեկավար անձնակազմն սպասարկման կենտրոններում է

22/10/2018

Հոկտեմբերի 17-ից 19-ը Ucom ընկերության ղեկավար անձնակազմը՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ այցելեց Հայաստանի մի շարք բնակավայրերում տեղակայված Ucom-ի սպասարկման կենտրոններ, աշխատեց և շփվեց ընկերության հաճախորդների հետ:

Բաժանորդների հետ ուղիղ շփում չունեցող ղեկավար անձնակազմը, իսկ ընդհանուր առմամբ թվով 55 աշխատակիցներ հնարավորություն ստացան անմիջապես ծանոթանալու հաճախորդների կողմից բարձրաձայնվող հարցերին ու խնդիրներին։ 

«Հաճախորդն զգում է, որ իր խնդիրներն անհանգստացնում են ոչ միայն առաջնային գծի աշխատակիցներին, այլև ղեկավար անձանց։ Իսկ ղեկավար անձինք ուզում են լսել այդ խնդիրների մասին, դրանք դարձնել իրենցը, որպեսզի լուծում տան։ Այս միջոցառումների շնորհիվ հաճախորդն իրեն կարևորված է զգում, իսկ կապը ղեկավար անձի հետ ապահովում է ավելի ուժեղ, էմոցիոնալ կապ նաև կազմակերպության հետ», - իր տպավորություններով է կիսվել Ucom ընկերության հաճախորդների փորձառության բաժնի ղեկավար Շուշանիկ Ղալթախչյանը։

Բաժանորդների հետ քննարկվեցին մի շարք ծառայություններ, այդ թվում Ucom Ունիվերսալ հետվճարային սակագնային պլանը, որի ներառումները վերջերս են կրկնապատկվել: Դրա շնորհիվ բաժանորդներն ամեն ամիս ստանում են ավելի շատ րոպեներ տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու, ավելի շատ ՄԲ-եր շարժական ինտերնետից օգտվելու և ավելի շատ SMS-ներ տեղական բոլոր համարներին ուղարկելու համար:

«Բազմիցս նշել ենք, որ բաժանորդամետ ընկերություն ենք և վստահորեն կարող ենք պնդել, որ ունենք ամենահզոր տեխնիկական հագեցվածությունն ու մատուցում ենք լավագույն ծառայությունները։ Սակայն սա բավարար չէ։ Որպես ամեն ինչը զրոյից սկսած և գործին լիակատար տիրապետող ղեկավար անձնակազմ՝ անհրաժեշտություն ենք զգում շփվելու թե՛ մեր հաճախորդների և թե՛ առաջնային գծի աշխատակիցների հետ։ Անմիջական շփման արդյունքում տեղեկանում ենք իրենց անհանգստացնող խնդիրներին և հետամուտ ենք լինում դրանց լուծմանը՝ սպասարկման որակը, հաճախորդի գոհունակությունը և վստահությունն ամրապնդելու համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։  

Մասնակիցներն ընդգծեցին բաժանորդների հետ անմիջապես շփվող աշխատակիցների կարևորությունը, տեղեկացրին ընկերության ապագա պլանների մասին, նաև հետադարձ կապ հավաքեցին ընկերության սպասարկման կենտրոնների, ծառայությունների, գործընթացների բարելավման համար։ 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: