Ucom-ում OnePlus 3T կամ 5T սմարթֆոնների գնորդները կստանան Marshall ականջակալներ

Ucom-ում OnePlus 3T կամ 5T սմարթֆոնների գնորդները կստանան Marshall ականջակալներ

27/09/2018

Ucom-ը որպես Հայաստանում OnePlus և Marshall բրենդերի պաշտոնական ներկայացուցիչ առաջարկում է ձեռք բերել OnePlus 3T կամ 5T սմարթֆոններից մեկը և Marshall Major II ականջակալներն ստանալ նվեր: Մասնավորապես OnePlus 3T մոդելը հնարավոր է ձեռք բերել ինչպես մանրածախ վաճառքի գնով՝ 244,900 դրամով, այնպես էլ ամսական սկսած 10 500 դրամից։ Այդ դեպքում անհրաժեշտ կլինի բաժանորդագրվել Ucom Ունիվերսալ 8.000 հետվճարային սակագնային պլանին 24 ամսով։

Վաճառքում առկա են նաև OnePlus 5T 6ԳԲ+64ԳԲ և OnePlus 5T 8ԳԲ+128ԳԲ մոդելները։ Սմարթֆոնը ներկայացված է Հյուսիսային պողոտայում, Ամիրյան փողոցում, Կոմիտաս 8, Բագրատունյաց 16/115 հասցեներով և Երևան Մոլում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում։

«Հարկ է ընդգծել, որ մեր ինտերնետ խանութից ցանկացած սմարթֆոն ձեռք բերելիս  պաշտոնական մեկ տարվա երաշխիքից բացի բաժանորդները կստանան հավելյալ մեկ տարվա անվճար հետերաշխիքային սպասարկման հնարավորություն գնված հեռախոսի համար», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: