Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

20/09/2018

Ucom ընկերության շարժական կապի այն բաժանորդները, ովքեր մինչև 2019թ․ հունվարի 31-ը գործնական, տուրիստական կամ անձնական նպատակով մեկնելու են Ռուսաստան,  կվճարեն ռոմինգի անհավանական՝ 5 դրամ/ՄԲ սակագինը նախկին 15 դրամ/ՄԲ-ի փոխարեն։

Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել Ucom ռոմինգ ծառայությունը՝ հավաքելով *121# և Ռուսաստանի Դաշնություն ժամանելուն պես միանալ ՄեգաՖոնի ցանցին։

«Մեր ընկերությունն արտերկրի գործընկերների հետ բանակցելիս ջանք ու եռանդ չի խնայում  Ucom շարժական կապի բաժանորդներին յուրաքանչյուր տարի  առավել գրավիչ պայմաններ առաջարկելու համար: Լավ է, երբ ռոմինգում հնարավոր է ոչ միայն մտերիմների հետ անընդհատ կապի մեջ մնալ, այլև ամսվա վերջում ընկալելի հաշիվ ունենալ», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: