Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

16/07/2018

Հուլիսի 16-ից օգոստոսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն Viasat Nature, Viasat Explorer, Viasat Action TV 1000 և Viasat VIP Megahit HD որակյալ և յուրօրինակ բովանդակությամբ ալիքների հեռուստաարտադրանքը։

56-րդ կոճակը սեղմելիս հեռուստադիտողները կմիանան Viasat Nature հեռուստաալիքին, որը իր հեռուստալսարանին կտեղափոխի վտանգավոր գիշատիչների, անօգնական կաթնասունների, վայրի բնության աշխարհ:

54-րդ՝ Viasat Explorer արկածային հեռուստաալիքը նրանց համար է, ովքեր հետաքրքրվում են ճանապարհորդություններով, կենդանական աշխարհի բազմազանությամբ, արագաշարժ մեքենաներով, սպորտի էքստրեմալ տեսակներով և հայտնի հանցագործությունների բացահայտման պատմություններով:

Ucom ցանցում 101-րդ՝ Viasat Action TV 1000 հեռուստաալիքը կտեղափոխի հոլիվուդյան աշխարհ՝ դիտելու քրեական և զինվորական դրամաներ, սարսափ ժանրի ֆիլմեր, մարտաֆիլմեր, ֆանտաստիկա, դետեկտիվներ և հոգեբանական թրիլլերներ, երեկոյան ժամերին ՝ մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր։

158-րդ՝ Viasat VIP Megahit HD ալիքը կառաջարկի հոլիվուդյան ֆիլմադարանի լավագույն բլոքբաստերներ և խոշորագույն կինոֆրանշիզներ, ինչպես նաև ռուսական լավագույն ֆիլմերի պրեմիերաներ: Ֆիլմերը հեռարձակվում են լավագույն` Full HD որակով` էլ ավելի գրավիչ և ուշագրավ դարձնելով կինոդիտումը:

Հավանելու դեպքում հեռուստադիտողները կարող են ավելացնել հեռուստաալիքներն իրենց հիմնական ցանկում։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: