Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
BarCamp Yerevan 2018-ին Ucom-ի համահիմնադիր Հայկ Եսայանը պատմեց ժամանակակից ցանցերի առավելությունների մասին

BarCamp Yerevan 2018-ին Ucom-ի համահիմնադիր Հայկ Եսայանը պատմեց ժամանակակից ցանցերի առավելությունների մասին

16/06/2018

Թռչող մեքենաներից՝ փոքր հրթիռներ, մեքենայական ուսուցումից մինչև ժամանակակից ցանցեր ու անվտանգություն. Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018 (չ)կոնֆերանսը։

Այսօր և վաղը հայաստանյան ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետներ հնարավորություն ունեն մասնակցելու թվով 10֊-րդ «ԲարՔեմփ Երևան»֊ին։

(Չ)կոնֆերանսի առաջին օրը ելույթներով հանդես եկան միջազգային փորձագետներ և հյուրեր Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ավստրիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, վարպետության դասեր անցկացրեցին ՏՏ ոլորտի լավագույն հայաստանյան մասնագետները։

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը (չ)կոնֆերանսի մեկնարկին հանդես եկավ ժամանակակից ցանցերի և Հայաստանում ցանցային տեխնոլոգիաների մասին պատմող զեկույցով։

«Այսօր Ucom-ը կառուցել է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում լավագույն ցանցը, որի հնարավորությունները որոշակի պրոդուկտներ ստեղծող բարքեմփերներին փոխշահավետ գործակցության լայն դաշտ են բացում։ Մեր ընկերությունը վստահորեն շարժվում է դեպի թվային ծառայություններ՝ հնարավորություն ընձեռելով ՏՀՏ ոլորտի ստարտափերին հանդես գալ իրենց սեփական նորարարական լուծումներով, ստեղծել արժեք և չսահմանափակվել Հայաստանի շուկայով», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Այս տարի «ԲարՔեմփ Երևան»-ի մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխատաշուկան, որին մասնակցում են տասնյակ ՏՏ ընկերություններ:

«Բարքեմփ Երևանի» գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը, հովանավորներն ու գործընկերներն են BetConstruct, Digitain, Rockbite Games, Workfront, Ginosi Apartels, SFL LLC,  AVETIQ, Vineti AM ընկերությունները։

Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում www.barcamp.am: (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn18։

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: