Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
Ucom-ի հովանավորությամբ իրականացվող ռոբոտների 11-րդ առաջնությունը ընդունում է մասնակցության հայտեր

Ucom-ի հովանավորությամբ իրականացվող ռոբոտների 11-րդ առաջնությունը ընդունում է մասնակցության հայտեր

12/06/2018

Մեկնարկում է Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը, որի շրջանակում կմրցեն արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, մրցույթի գլխավոր հովանավոր՝ Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և հովանավոր՝ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեն այն բոլոր նախագծերը, որոնք կապված են ինժեներական մտածողության, ծրագրավորման և ռոբոտաշինության հմտությունների զարգացման հետ։ Մեր խորին համոզմամբ հենց այսպիսի պատանիները կկարողանան լրացնել աշխարհի մակարդակով ՏՀՏ ոլորտում 3մլն մասնագետների պահանջարկը», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարևորում է ռոբոտաշինության մրցույթների անցկացումը, քանի որ այն մի կողմից երեխաների մոտ զարգացնում է մրցակցային ոգին, մյուս կողմից նոր հմտությունների ձեռք բերման առիթ է հանդիսում, ինչի շնորհիվ նրանք միջազգային հարթակներում մրցունակ մասնագետներ են դառնում:

«Ռոբոտաշինութունն ու ավտոմացման համակարգերի մշակումը կարող է դառնալ մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման հիմնաքարերից մեկը: Այս պատանիները վաղը փոխելու են մեր կյանքը: Վորլդ Վիժն Հայաստանը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանի մարզերում ռոբոտաշինության խմբակների աշխատանքին: Մենք համոզված ենք, որ գործող խմբակները բացառիկ հնարավորություն են տալու պատանիներին ապագայում ունենալ պահանջված աշխատանք ու արժանավայել կյանք»,- ասաց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտների մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում, խրախուսել վերջիններիս, ինչպես նաև ներկայացնել   հանրությանը ոլորտի զարգացման անհրաժեշտությունն ու համաշխարհային տեխնո տենդենցներին մոտենալու ճանապարհները:

Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիները՝ ներկայացնելով իրենց ռոբոտների նկարագիրն ու գաղափարները: Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է: Եզրափակիչ փուլը կանկացկացվի սեպտեմբեր ամսին: Մրցույթի տեխնիկական առաջադրանքներն ու կանոնակարգը ներկայացված են այստեղ, իսկ գրանցման հայտը հասանելի է այստեղ:

Մասնակիցները իրենց ստեղծած ռոբոտները կներկայացնեն ժյուրիի մասնագիտացված անդամներին, լավագույնները կարժանանան դրամական պարգևի Ucom-ի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից:

«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008թ-ից՝ ԻՏՁՄ-ի կողմից:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: