Յուքոմը՝ սպորտի հովանավոր

Յուքոմը՝ սպորտի հովանավոր

10/06/2016

Յուքոմ ընկերությունն առաջարկում է «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում քաղաքում փնտրել Յուքոմի սպորտային գոտիները և Ձեր սիրելի սպորտաձևերի ուղիղ հեռարձակումը դիտել ընկերության կողմից տրամադրվող լավագույն հեռուստաալիքներով: Կոմիտաս-Կասյան ճանապարհների հատվող հատվածին կից հրապարակում և Կարապի լճում տեղադրված մեծ էկրանների վրա հնարավոր կլինի դիտել UEFA EURO 2016 ֆուտբոլային ամենասպասված տոնի բացման արարողությունը, ինչպես նաև հետևել Ձեր նախընտրած թիմերի և ֆուտբոլիստների հաջողություններին:

«Թվային դարի բոլոր հնարավորություններից օգտվելիս երբեմն ժամանակ չենք գտնում իրական կյանքում շփման համար: Մենք առաջարկում ենք երևանյան զով երեկոները վայելել մտերիմների ջերմ շրջապատում և միասին հետևել սպորտային բոլոր իրադարձություններին Յուքոմի բարձրորակ հեռարձակմամբ», - ասել է ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: 

Յուքոմի հետ հնարավոր կլինի մասնակից դառնալ ոչ միայն ֆուտբոլային տենդին, այլև վայելել ամառային Օլիմպիական խաղերն ու ամենահայտնի սպորտաձևերի գեղեցկագույն ու հաղթական պահերը, իմանալ սպորտային վերջին նորությունները, հետևել Ձեր սիրած մարզիկների ելույթներին ու ծանոթանալ սպորտային իրադարձությունների արդյունքներին:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: