Օլիմպիական հավաքականի մարզիկների երկրորդ խումբը մեկնեց Ռիո դե Ժանեյրո

Օլիմպիական հավաքականի մարզիկների երկրորդ խումբը մեկնեց Ռիո դե Ժանեյրո

26/07/2016

Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի երկրորդ խումբն այսօր ուղևորվեց դեպի այս տարվա օլիմպիական մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո։

Բռնցքամարտիկները՝ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի, հրաձիգ Հրաչիկ Բաբայանը՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ, ինչպես նաև սպասարկող կազմի մի քանի անդամներ Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնեցին գլխավոր սպորտային ստուգատեսին: Պատվիրակության հետ Ռիո մեկնեց նաև ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ` Առաքել Միրզոյանը:

Մարզիկների հարազատների հետ միասին հայկական օլիմպիական թիմին ճանապարհելու էին եկել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ Գաբրիել Ղազարյանը և Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

«Ազգային օպերատորի աջակցությամբ Ռիո մեկնած ազգային օլիմպիական հավաքականի ելույթներին բոլորս ենք հետևելու և համոզված եմ, որ շատերը վերադառնալու են բրոնզե, արծաթե և, անկասկած, ոսկե մեդալներով: Մենք հավատում ենք մեր մարզիկների տոկունությանը և միայն հաջողություն ենք մաղթում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: