Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ն իջեցրել է 60-ից ավելի սմարթֆոնների գները և մեկնարկել է iPhone 8 Red-ի վաճառքը

Ucom-ն իջեցրել է 60-ից ավելի սմարթֆոնների գները և մեկնարկել է iPhone 8 Red-ի վաճառքը

21/05/2018

Ամառային արձակուրդին ընդառաջ Ucom-ը վերանայել է 60-ից ավելի սմարթֆոնների գները, ինչպես նաև մեկնարկել է նոր՝ iPHone 8 և iPhone 8 Plus Red մոդելների վաճառքը։

HTC, Huawei, Alcatel, Blackberry, BLU սմարթֆոնների լայն տեսականին հասանելի է շուկայում ամենամրցունակ՝ մինչև 40% նվազեցված գներով։ Նախընտրելի սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել՝ վճարելով ինչպես դրա ամբողջական արժեքը, այնպես էլ 24 ամսով միանալով Ունիվերսալ սակագնային պլաններից որևէ մեկին։ Ամսական սկսած ընդամենը 1300 դրամից բաժանորդները ձեռք կբերեն առաջարկվող մոդելներից ամենահարմարը։ Իսկ միանալով Ucom Ունիվերսալ հետվճարային սակագնային պլաններից որևէ մեկին՝ ամեն ամիս կստանան մինչև 3000 րոպե տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու, մինչև 15 ԳԲ՝ շարժական ինտերնետից օգտվելու և մինչև 3000 SMS՝ տեղական բոլոր համարներին և Արցախ ուղարկելու համար:

«Որպես հաճախորդամետ ընկերություն մենք ոչ միայն առաջարկում ենք նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ, այլև պարբերաբար վերանայում ենք արդեն առկա մոդելների գները։ Ավարտական քննություններին, «Վերջին զանգին» կամ պարզապես ամառային արձակուրդին ընդառաջ Ucom-ը հաճելի նորությամբ է հանդես գալիս տարբեր նախասիրություններ ու հնարավորություններ ունեցող իր բաժանորդների համար», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։   

Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում՝ shop.ucom.am հասցեով։

 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: