Օլիմպիական ամենավառ պահերն այսուհետ հասանելի են Ucom-ի և Մեդիամաքսի շնորհիվ

Օլիմպիական ամենավառ պահերն այսուհետ հասանելի են Ucom-ի և Մեդիամաքսի շնորհիվ

04/05/2016

Ամռանը Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ Ucom-ը և Մեդիամաքսը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ սպորտի սիրահարների համար:

Sport.mediamax.am կայքում բացվել է հատուկ էջ (http://Sport.mediamax.am/am/), որի միջոցով ընթերցողները ստանալու են Ռիոյի խաղերին վերաբերող ամենատարբեր տեղեկատվությունը: 

Մեդիամաքսի սպորտային թղթակիցները Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ ՀՀ հավաքականի հետ մեկնելու են Ռիո և այնտեղից բացառիկ նյութեր են ներկայացնելու մեր մարզիկների ելույթների և առօրյա կյանքի մասին:

Մինչև խաղերի մեկնարկը հատուկ էջում ներկայացվելու են ռեպորտաժներ վերջին հավաքների մասին, հայ օլիմպիականների դիմանկարները և այլ հետաքրքիր նյութեր:

Հիշեցնենք, որ Ucom ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի գլխավոր հովանավորը ու Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական գործընկերը:

Ucom-ը և Մեդիամաքս-ը հաջողություն են մաղթում Ռիոի խաղերի մասնակից հայ մարզիկներին ու հուսով են, որ առիթներ կունենան հատուկ էջում շնորհավորել նրանց նվաճած մեդալների համար:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: