Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ը մրցութային կարգով աշխատանքի է ընդունել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների

Ucom-ը մրցութային կարգով աշխատանքի է ընդունել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների

18/05/2018

Այսօր հանդիսավոր պայմաններում Ucom ընկերության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Տեղեկատվական և հեռահաղորդակցական ժամանակակից ցանցային տեխնոլոգիաներ» դասընթացը հաջողությամբ հաղթահարած ուսանողներն ավարտական հավաստագրեր են ստացել։ Լավագույններն արդեն աշխատում են Ucom ընկերության տեխնիկական վարչության մի շարք ստորաբաժանումներում։

Աշխատանքի ընդունված Ucom լաբորատորիայի 11 լավագույն սաները 6 շաբաթվա ընթացքում սերտել են 12 դասից բաղկացած ցանցային տեխնոլոգիաներին վերաբերող բազային գիտելիքները։ Ucom ընկերության տեխնիկական մասնագետի կողմից իրականացված դասընթացին մասնակցելու համար դիմել են Պոլիտեխնիկական համալսարանի 60 ուսանողներ, որոնցից հարցազրույցի հիման վրա ընտրվել են 15-ը։ Ավարտական քննությունը հաջողությամբ հաղթահարել են 11 հոգի, որոնցից 9-ը մարտ ամսվանից աշխատանքի են անցել Ucom ընկերության տեխնիկական վարչության մոնիտորինգի և տեխնիկական աջակցման ստորաբաժանումներում։     

«Ucom-ը շարունակում է գործակցությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ կադրերի պատրաստման առումով։ Օրեր առաջ ավարտվեց Ucom լաբորատորիայի դասընթացն ուսանողների արդեն երկրորդ խմբի համար։ Մոտ 65 հոգուց ընտրվեցին 17-ը, քննությունը հաջողությամբ հաղթահարեցին 16-ը։ Մեր մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունն այսօրվանից կսկսի հարցազրույցների գործընթացը։ Լավագույնները կրկին կհամալրեն մեր գործընկերների շարքերը», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Եթե մենք դիմորդների համար այսօր այս գործառույթների իրականացման շրջանակում նշում ենք, որ Ucom-ը պատրաստ է ամեն տարի թվով 20 շրջանավարտի իր մոտ աշխատանքի ընդունել, ապա սա վկայում է այն մասին, որ կրթական մակարդակը մեզ մոտ որակյալ է», - նշեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը։

Հավելենք, որ ավարտական հավաստագրերն ստացել են միայն այն սաները, ովքեր հաջողությամբ հաղթահարել են քննական փուլը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: