Առցանց հերթագրում՝ լույս է տեսել «Ucom» հավելվածի 8․3 թարմացումը

Առցանց հերթագրում՝ լույս է տեսել «Ucom» հավելվածի 8․3 թարմացումը

21/03/2018

Այսուհետ Ucom ընկերության այն բաժանորդները, ովքեր ներբեռնել և ակտիվ օգտագործում են համանուն հավելվածը, հնարավորություն ունեն վերալիցքավորել իրենց հաշիվն անմիջապես U!Pay էլեկտրոնային դրամապանակի միջոցով։ Բացի այդ հավելվածը հնարավորություն է ընձեռում պլանավորել Ucom-ի սպասարկման կենտրոն այցելությունը և առցանց հերթագրվել՝ խնայելով ժամանակը և խուսափելով հերթերից։

Այցի նախապես գրանցման հնարավորությունը ներկա պահին հասանելի է 5 սպասարկման կենտրոններում, որոնք տեղեկայված են Հյուսիսային պողոտա 1/2, Կոմիտաս պողոտա 30, Բագրատունյաց 16, Րաֆֆու 39/4, Գայի պողոտա 17/3 հասցեներում։

  «Որպես բաժանորդամետ ընկերություն Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել առկա ծառայությունների որակը և ավելացնել նոր հնարավորություններ։ Առցանց վճարման հնարավորությունը թույլ է տալիս ցանկացած պահի վճարումներ կատարել շարժական կապի ծառայությունների համար, որտեղ էլ որ լինեք։ Իսկ հավելվածի միջոցով հերթագրման հնարավորությունը հրաշալի գործիք է բոլոր այն ներկա և ապագա բաժանորդների համար, ովքեր խիստ կարևորում են սեփական ժամանակի կառավարումը», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելվածում կատարվել են մի շարք այլ բարելավումներ, շտկվել են թերություններ։ Այն հնարավոր է ներբեռնել App Store-ից՝ goo.gl/isSVpa և Google Play-ից՝ goo.gl/qU92vA հղումներով։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: