Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ում մեկնարկեց «Գեղեցիկ սմարթֆոններ ամենագեղեցիկներին» ակցիան

Ucom-ում մեկնարկեց «Գեղեցիկ սմարթֆոններ ամենագեղեցիկներին» ակցիան

01/03/2018

Մարտի 1-ից ապրիլի 7-ը Ucom-ի բոլոր վաճառքի և սպասարկման սրահներում մեկնարկում է «Գեղեցիկ սմարթֆոններ ամենագեղեցիկների» համար ակցիան։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են փորձարկել SpeedTest-ի գնահատմամբ ամենաարագ շարժական ցանցի որակը, այդ ժամանակահատվածում հնարավություն ունեն ձեռք բերելու HD էկրանով, երկու SIM-քարտի և 4G+ հնարավորությամբ նորաձև սմարթֆոններ և 6 ամիս շարունակ անվճար ստանալ U!1500 կանխավճարային սակագնային պլանի ներառումները։ Մասնավորապես Fly Champ սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել 33 500 դրամով, իսկ Xiaomi Redmi 5A սմարթֆոնը՝ 53 900 դրամով։ Գնումը հնարավոր է իրականացնել նաև առցանց՝ Ucom-ի ինտերնետային խանութից՝ վճարելով առցանց կամ կանխիկ տարբերակով՝ առաքման ժամանակ։ 

«Մեր նոր բաժանորդները 6 ամիս շարունակ անվճար կստանան 1.5 ԳԲ շարժական ինտերնետ, 100 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր և Արցախ։ Ավելին՝ այդ րոպեներն սպառելուց հետո անսահմանափակ կզանգեն Ucom-ի շարժական ցանցի ներսում», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Առաջարկի շրջանակներում վաճառվող սմարթֆոնների համար գործում է 1 տարվա պաշտոնական երաշխիք, ինչպես նաև հավելյալ 1 տարվա անվճար հետերաշխիքային սպասարկում, եթե սմարթֆոնը գնված է Ucom-ի ինտերնետ խանութից։ Հավելենք, որ սմարթֆոնների քանակը սահմանափակ է։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: