Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ի բոլոր բաժանորդները կդիտեն «Fine Living» և «Investigation Discovery» հեռուստաալիքները

Ucom-ի բոլոր բաժանորդները կդիտեն «Fine Living» և «Investigation Discovery» հեռուստաալիքները

23/02/2018

Մինչև մարտի 18-ը «Fine Living» (144-րդ ալիք) և «Investigation Discovery» (51-րդ ալիք) հեռուստաալիքները հասանելի կլինեն Ucom հեռուստատեսության բոլոր բաժանորդներին։

Եթե բաժանորդի TV փաթեթում ներառված չեն այս ալիքները կամ որպես հավելյալ ալիք ավելացված չեն, ապա մարտի 18-ից հետո ցանկության դեպքում հնարավոր կլինի ավելացնել դրանք ՝ վճարելով 220 դրամ ամսավճար «Fine Living»-ի համար և 220 դրամ «Investigation Discovery»-ի:

Ավելացնելու համար պարտադիր չէ այցելել սպասարկման կենտրոն, կարելի է պարզապես զանգահարել բաժանորդների սպասարկման կենտրոն` 011444444 հեռախոսահամարով։

Հավելենք, որ «Fine Living» հեռուստաալիքը նախատեսված է կանանց համար: Կյանքի ոճին առնչվող թեմաներն ու հարցերը քննարկվում և մատուցվում են նորաձևության, ճանապարհորդությունների, խոհարարության ու երեխաների խնամքի համատեքստում: Կնոջ դերի վերաիմաստավորումն ու արժևորումը հեռուստաալիքի հիմնական նպատակն է:

Իսկ «Investigation Discovery» հեռուստաալիքը, որի հիմնական լսարանը նույնպես կանայք են, ներառում է մի շարք ժամանցային ծրագրեր, կրիմինալ հաղորդումներ, դատական հետաքննությունների վրա հիմնված վավերագրական ֆիլմեր: Ներկայացված ծրագրերն իրենց անսպասելի զարգացումներով անտարբեր չեն թողնի և ոչ մի հեռուստադիտողի:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: