Ucom-ը մեկնարկում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների միասնական՝ 4 Play առաջարկը

Ucom-ը մեկնարկում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների միասնական՝ 4 Play առաջարկը

25/10/2016

Ucom ընկերությունը հանդես է եկել հեռահաղորդակցության շուկայում նախադեպը չունեցող, ֆիքսված և շարժական կապի ծառայությունների միասնական՝ 4 Play առաջարկով։ Միանալով ընկերության նոր՝ 4 Play առաջարկին՝ բաժանորդները կստանան ֆիքսված կապի Triple Play և շարժական կապի «Ունիվերսալ» ծառայությունները մեկ փաթեթում։

«Այս առաջարկը նախևառաջ հնարավորություն է ընձեռում օգտվել Triple Play ծառայությունից հատուկ՝ ավելի մատչելի ամսավճարով: Բացի այդ, Ucom-ի Ունիվերսալ փաթեթի բաժանորդները կարող են ստեղծել 5 հեռախոսահամարից բաղկացած խումբ և միմյանց հետ խոսել անսահմանափակ: Ավելին՝ յուրաքանչյուր ամիս «Տեսավարձույթ» ծառայության շրջանակներում հնարավոր է ամբողջ ընտանիքով որոշակի քանակության ֆիլմեր դիտել, չէ՞ որ այս առաջարկը հենց ընտանիքի համար է», - նշել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը։

«Այս պահին որևէ ընկերություն չի տրամադրում այս ծավալի ֆիքսված և շարժական ծառայությունների համակցված փաթեթներ, ինչն իրապես բացառիկ է դարձնում 4 Play առաջարկը հեռահաղորդակցության հայկական շուկայում։ Հեռուստատեսային հարուստ ու մշտապես թարմացվող բովանդակությունը, ֆիքսված ինտերնետը, տեսավարձույթը, ֆիքսված և շարժական հեռախոսակապը կապահովեն յուրաքանչյուր ընտանիքի շփումն արտաքին աշխարհի հետ, սակայն երբեք չեն փոխարինի կենդանի շփումը և ընտանեկան ջերմությունը», - նշել է Ucom ընկերության մարքետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։

4 Play առաջարկն առաջինն է Ucom ընկերության բաժանորդների կողմից ակնկալվող կոնվերգենտ առաջարկների բազմազանության մեջ:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: