Ucom-ի U! կանխավճարային բաժանորդներն անսահմանափակ կզանգեն Ռուսաստանի ՄեգաՖոն ցանց

Ucom-ի U! կանխավճարային բաժանորդներն անսահմանափակ կզանգեն Ռուսաստանի ՄեգաՖոն ցանց

24/07/2017

Այսուհետ Ucom-ի U! կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներն անսահմանափակ կզանգեն Ռւսաստանի ՄեգաՖոն ցանց: Մասնավորապես U!1000 սակագնային պլանի բաժանորդները կկարողանան Ucom ցանցի ներսում խոսելու համար նախատեսված անսահմանափակ րոպեներն օգտագործել նաև Ռուսաստանի ՄեգաՖոն ցանցում գտնվող իրենց մտերիմներին  զանգելու համար: Իսկ U!1500, U!2000, U!3000 սակագնային պլանների բաժանորդներն  անսահմանափակ կզանգեն նշյալ ուղղությամբ  իրենց սակագնային պլանում ներառված րոպեներն սպառելուց հետո:

«Մեր ընկերությունն աշխատում է հանդես գալ նորարարական լուծումներով և ինչ-որ չափով նաև գերազանցել բաժանորդների սպասումները», - նշում է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ ներառումների վավերականության ժամկետի ավարտից հետո բաժանորդները կշարունակեն զանգել ՄեգաՖոնի համարներին 15 դրամ/րոպե բացառիկ սակագնով, եթե մինչ այդ ներառումներն ավտոմատ չեն ակտիվացել հաշվին բավարար գումար չլինելու պատճառով:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: