TV5 Monde-ը մեկ տարով հասանելի է Ucom ցանցի բոլոր հեռուստադիտողներին

TV5 Monde-ը մեկ տարով հասանելի է Ucom ցանցի բոլոր հեռուստադիտողներին

01/02/2018

Փետրվարի 1-ից Ucom ընկերության բոլոր բաժանորդները հնարավորություն են ստանում մեկ տարի շարունակ դիտելու ֆրանսալեզու «TV5 Monde» հեռուստաալիքի հաղորդումները:   Այս հնարավորությունն ընձեռվում է 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն Հայաստանում անցկացնելու կապակցությամբ և ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի շրջանակում Ucom-ի բաժանորդներին ֆրանսալեզու հեռուստաբովանդակությանը հաղորդակից դարձնելու նպատակով:

Հավելենք, որ համաշխարհային ճանաչում ունեցող «TV5 Monde» հեռուստաալիքը ֆրանսերենով խոսող, կարդացող, մտածող ու այն պարզապես սիրողների համար է: Եթերը հագեցած է մուլտֆիլմերով, կանանց դերին և նշանակությանը, քաղաքականությանը, պատմությանը, եղանակին նվիրված հաղորդումներով:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: