Speedtest Speedtest
Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ի բոլոր բաժանորդները կդիտեն MTV և FOX Life

Ucom-ի բոլոր բաժանորդները կդիտեն MTV և FOX Life

18/01/2018

Մինչև փետրվարի 15-ը MTV (89-րդ ալիք) և FOX Life (121-րդ ալիք) հեռուստաալիքները հասանելի կլինեն Ucom հեռուստատեսության բոլոր բաժանորդներին:

Եթե բաժանորդի TV փաթեթում ներառված չեն այս ալիքները կամ որպես հավելյալ ալիք ավելացված չեն, ապա փետրվարի 15-ից հետո ցանկության դեպքում հնարավոր կլինի ավելացնել դրանք ՝ վճարելով համապատասխան ամսավճար, մասնավորապես՝ 150 դրամ FOX Life-ի համարև 220 դրամ MTV-ի:

Ավելացնելու համար պարտադիր չէ այցելել սպասարկման կենտրոն, կարելի է պարզապես զանգահարել բաժանորդների սպասարկման կենտրոն` 011444444 հեռախոսահամարով:

Հավելենք, որ MTV երիտասարդական ժամանցային հեռուստաալիքի եթերը լի է հեղինակավոր հեռուստանախագծերով և արտասահմանյան աստղերի մասնակցությամբ ծրագրերով: Այս ալիքով ցուցադրվում են նաև ռուսական հայտնի արտիստների համերգային շոու ծրագրեր և երաժշտական միջազգային մրցանակաբաշխություններ:

Իսկ FOX Life hեռուստաալիքը նախատեսված է ժամանակակից կանանց համար: Եթերացանկի հիմքում ընկած են երգիծական, դրամատիկ, դետեկտիվ ու երիտասարդական հեռուստասերիալներ, ինչպես նաև նորաձևության, շոուբիզնեսի և աստղերի կյանքի մասին պատմող հաղորդումները:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: