Այսօրվանից «Ձմեռ պապը» նորից բոլորի տներում է

Այսօրվանից «Ձմեռ պապը» նորից բոլորի տներում է

01/12/2017

Այս տարի ևս դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը U!TV բաժանորդները կդիտեն քաջ հայտնի «Телеканал Деда Мороза» սեզոնային հեռուստաալիքը: Ընտրելով 222-րդ հեռուստաալիքը՝ անկախ բաժանորդագրության փաթեթի տեսակից, երկու ամիս շարունակ U!TV-ի մանկահասակ հեռուստադիտողներն ու նրանց ընտանիքի բոլոր անդամները կվայելեն ոչ միայն Ամանորի դասական դարձած, այլև նորագույն ֆիլմերը, հեքիաթները, սերիալները, մուլտֆիլմերը, որոնք նախատեսված են ամբողջ ընտանիքով դիտելու համար՝ առանց տարիքային սահմանափակման:

Հիշեցնենք, որ «La Chaine du Pere Noel» («Телеканал Деда Мороза») սեզոնային հեռուստաալիքը հիմնադրվել է 2011 թվականին և մեծ հաջողությամբ եթեր է հեռարձակվել Ֆրանսիայում, իսկ այնուհետև՝ Ռուսաստանում: Հայաստանում այն երեք տարի է, որ ակտիվացվում է միայն Ucom հեռուստատեսային ցանցի բոլոր բաժանորդների համար:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: