Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ի «Ինտերնետ ռոմինգում» փաթեթների գները նվազել են

Ucom-ի «Ինտերնետ ռոմինգում» փաթեթների գները նվազել են

21/07/2017

Ucom-ի այն բաժանորդները, ովքեր ամառվա արձակուրդը պատրաստվում են վայելել Վրաստանում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում կամ Եվրոպայում, այսօրվանից կկարողանան ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներն արդեն ավելի մատչելի սակագներով:

Օրինակ՝ 100 ՄԲ փաթեթն ակտիվացնելու համար Ucom շարժական կապի բաժանորդները կվճարեն 2500 դրամ նախկին 3900-ի փոխարեն, 300 ՄԲ փաթեթը կարժենա 6500 դրամ նախկին 8900-ի փոխարեն, իսկ ամենածավալուն՝ 1 ԳԲ փաթեթը հնարավոր կլինի ակտիվացնել ընդամենը 18000 դրամով նախկին 24900-ի փոխարեն: Փաթեթների վավերականության ժամկետն, ինչպես միշտ, անփոփոխ է և կազմում է 30 օր:

«Հեռավորությունը չպետք է խնդիր լինի մտերիմների հետ միշտ կապի մեջ մնալու համար: Պարզապես «Ինտերնետ ռոմինգում» փաթեթն ակտիվացնելուց հետո հարկավոր է միանալ հստակ երկրի համապատասխան օպերատորին և վայելել հանգիստը՝ չկտրվելով աշխարհի եռուզեռից», - մանրամասնեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: