Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ամփոփվեց Ucom-ի նախաձեռնությամբ իրականացված «Մեդիա բովանդակություն 2017» ամենամյա համաժողովը

Ամփոփվեց Ucom-ի նախաձեռնությամբ իրականացված «Մեդիա բովանդակություն 2017» ամենամյա համաժողովը

29/06/2017

Հունիսի 26-ից 28-ը Դիլիջանում արդեն երրորդ անգամ մեկնարկեց ավանդական դարձած «Մեդիա բովանդակություն 2017» եռօրյա համաժողովը, որի նպատակն է նպաստել հայաստանյան ու միջազգային հեռուստաբովանդակության մատակարարների շարունակական գործակցությանը և փորձի փոխանակմանը:  

Այս տարի ևս հեռուստատեսային արտադրանքի մասնագետները քննարկեցին ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները, պահանջարկն ու դրա բավարարման հնարավորությունները միջազգային այնպիսի հեռուստաալիքների բովանդակության համար պատասխանատու ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են CNN-ը, Cartoon Network-ը, Boomerang-ը և 40 այլ հայտնի ալիքներ:

«Միջազգային մակարդակի որակյալ բովանդակությունը կարևոր է մասնավորապես կրթական ոլորտում նորարարական նախագծերով հանդես գալու համար: Այդպիսի մի նախագիծ վերջերս իրականացրեցինք Discovery հեռուստաալիքի հետ, և շուտով նախագծում հաղթող ճանաչված պատանինեի թիմը կմեկնի Նիդերլանդներ՝ Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ: Սակայն մենք ձգտում ենք ամեն կերպ ընդլայնել միջազգային ընկերությունների հետ առկա գործակցության շրջանակը», - մանրամասնեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Համաժողովի մեկնարկին ներկա էին նաև Ucom ընկերության հեռուստատեսային ցանցում հեռարձակվող Արմենիա Premium հեռուստաալիքի բովանդակության հարստացման վրա աշխատող անձնակազմը, դերասանները ու հայտնի մարդիկ: Ներկաներն ընդգծեցին այդօրինակ հանդիպումների կարևորությունը ու դրական արձագանքներ հնչեցրին արդեն իրականացված նախագծերի արդյունավետության վերաբերյալ:

Համաժողովի ընթացքում Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը համապարփակ գործակցության մասին վկայող հավաստագրեր է հանձնել հայաստանյան և միջազգային գործընկերներին՝ հույս հայտնելով, որ այդ գործակցությունը ոչ միայն շարունակական կլինի, այլև կնպաստի ընկերությունների բիզնես նպատակների իրականացմանը:

Հավելենք, որ համաժողովի վերջին օրը՝ հունիսի 28-ը նշանավորվեց բազմակողմ գործակցության մասին հուշագրի ստորագրմամբ, ինչպես նաև Turner Broadcasting ընկերության տնօրեն Տատյանա Կալիտայի և Արմենիա հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի կողմից վարպետության դասերի անցկացմամբ: 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: