Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
U!Cloud՝ Ucom-ի ամպային լուծումները բիզնեսի համար

U!Cloud՝ Ucom-ի ամպային լուծումները բիզնեսի համար

28/06/2017

Ucom ընկերությունը ներկայացնում է U!Cloud նորարարական ամպային մատչելի լուծումը կորպորատիվ հաճախորդների համար, որը թույլ է տալիս ընդհանուր հարթակում մի քանի տեսակի սերվերներ միավորել ու վերջնական օգտագործողներին հաշվարկային ռեսուրսներ տրամադրել վիրտուալ/ առանձնացված սերվերների և ցանցային ենթակառուցվածքների տեսքով (IaaS - Infrastructure as a Service).

Բաժանորդը, U!Cloud-ի  ինտերֆեյսին միանալով , ինքնուրույն սերվերներ ստեղծելու հնարավորություն ունի, ընդ որում կարող է ընտրել այս կամ այն օպերացիոն համակարգի տեղադրումը, ինչպես նաև ստեղծել սեփական ցանցային ենթակառուցվածքը:  

Սերվերների ստեղծման պահին հաճախորդը հնարավորություն ունի ընտրելու պրոցեսորի միջուկների քանակությունը (CPU Cores), պրոցեսորի տակտային հաճախականությունը (CPU Mhz), ինչպես նաև հատկացվող օպերատիվ հիշողության (Memory in GB) և սկավառակի տարածության չափերը:

U!Cloud-ի հիմնական առանձնահատկությունը ռեսուրսների գնման հնարավորությունն է՝ ըստ հաճախորդի կարիքների, կարիք չկա ձեռք բերելու ավելի հզոր ու թանկ սերվեր պարզ խնդիրների լուծման համար: Բացի այդ, հնարավորություն կա հաճախորդին հատկացված սերվերի կարգավորումները դինամիկ կերպով փոփոխելու՝ առանց ամբողջ ծառայության դադարեցման: 

Ամպային հոսթինգը պատվիրելու ժամանակ ընդամենը պետք է ընտրել հստակ նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ հստակ ռեսուրսները:

Ծառայությունը հասանելի է ինչպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող, այնպես էլ ոչ ռեզիդենտ հաճախորդներին:

U!Cloud ծառայության, ինչպես նաև դրա արժեքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել www.ucom.am/hy/business կայքում: Ծառայությունը հնարավոր է պատվիրել՝ զանգահարելով (060) 65 77 77 հեռախոսահամարին:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: