Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
UcomPremier բաժանորդն ստացավ Ֆրանսիայում «Open de France» գոլֆի առաջնությունը դիտելու հնարավորություն

UcomPremier բաժանորդն ստացավ Ֆրանսիայում «Open de France» գոլֆի առաջնությունը դիտելու հնարավորություն

19/06/2017

Մայիսի 27-ից հունիսի 18-ը Ucom ընկերությունն «Արարատ» գոլֆ ակումբի հետ համատեղ հատուկ UcomPremier բաժանորդների համար Գոլֆի առաջնություն էր կազմակերպել: Հաղթող է ճանաչվել Դավիթ Օհանյանը, ով հնարավորություն ստացավ ներկա գտնվելու հունիսի 29-ից հուլիսի 2-ը Ֆրանսիայում կայանալիք «Open de France» գոլֆի միջազգային հեղինակավոր մրցաշարին:

«Շնորհակալ եմ Ucom-ին այս մրցանակի համար: Ընդամենը 6-7 պարապմունքից հետո եկա ուժերս փորձելու, ու ամեն ինչ ստացվեց: Ֆրանսիա առաջին անգամ եմ մեկնելու», - ասել է Ucom ընկերության հաղթանակած Premier բաժանորդ Դավիթ Օհանյանը:

Կիսաեզրափակիչ փուլ անցած 11 UcomPremier բաժանորդներ յուրաքանչյուր շաբաթ-կիրակի մարզվել են եզրափակչում պատվով հանդես գալու համար, իսկ եզրափակիչ խաղն ստիպել է բոլոր մասնակիցներին ևս մեկ անգամ լարել բոլոր ուժերը, վերհիշել սովորածը, գործադրել բոլոր ջանքերն ու ցուցադրել գոլֆ խաղալու հմտությունները:

«Այս մրցաշարը երախտագիտության դրսևորում է մեր Premier բաժանորդների համդեպ, ովքեր համապատասխանում են որոշակի չափանիշների ու 12 ամիս անընդմեջ օգտվում են մեր շարժական կապի ծառայություններից», - ասել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:

Առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցներն «Արարատ» գոլֆ ակումբի կողմից արժանացել են մեկ ամսվա «ոսկե ամդամակցության»: Երկրորդ տեղը զբաղեցրած Ալբերտ Սարգսյանն ստացել է Huawei P10 սմարթֆոն:

«Եվս մեկ անգամ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր ընկերության հավատարիմ ու շատ կարևոր բաժանորդներին Ucom-ի ծառայություններից օգտվելու համար և շնորհավորում եմ հաղթողին: Կարծում եմ՝ Open de France-ը դիտելը տարբերվող ու հիշվող մրցանակ է: Այսպիսի մրցաշարերը շարունակական բնույթ կկրեն, իսկ մենք ջանք չենք խնայի մեր բաժանորդների վստահությունն ամրապնդելու համար», - ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ UcomPremier ծրագրի նպատակն է բացառիկ ուշադրության արժանացնել ընկերության ամենահավատարիմ բաժանորդներին, ովքեր ավելի քան 12 ամիս եղել են Ucom-ի բաժանորդ` մշտապես օգտվելով ընկերության ձայնային կամ շարժական ինտերնետ ծառայություններից: UcomPremier բաժանորդներն ստանում են մի շարք առավելություններ Ucom-ի ծառայություններից, խորհրդատվությունից, սպասարկումից օգտվելու ժամանակ, ինչպես նաև օգտվում են մի շարք բացառիկ հնարավորություններից, որոնք առաջարկում են Ucom-ի գործընկեր կազմակերպությունները:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: